Ֆրանսիայի առաջնությունը նոր մրցաշրջանից կկոչվի McDonalds Լիգա 1

Ֆրանսիայի առաջնությունը սկսել է նոր գործընկերների փնտրտուքները և համաձայնության եկել McDonalds արագ սննդի խոշոր ցանցի հետ։

Ֆրանսիայի առաջնությունը հաջորդ մրցաշրջանից կփոխի իր պաշտոնական անվանումը։ «Uber League 1»-ի փոխարեն առաջնությունը կկոչվի «McDonalds League 1», հայտնում է La Gazette Du Fennec-ը։

Ըստ աղբյուրի՝ McDonalds-ը տարեկան 20 մլն եվրո կվճարի Ֆրանսիայի առաջնության անվանման իրավունքների համար։ Նախորդ գործընկերը՝ Uber-ը, տարեկան վճարում էր 15 միլիոն եվրո։ Սակայն Լիգա 1-ից գլխավոր աստղերի՝ այդ թվում Լիոնել Մեսսիի և Նեյմարի հեռանալուց, ինչպես նաև Կիլիան Մբապեի հեռանալու մեծ հավանականությունից հետո Uber-ը նվազեցրել է իր առաջարկը նոր մրցաշրջանի համար։ Ֆրանսիայի առաջնությունը սկսել է նոր գործընկերների փնտրտուքները և համաձայնության եկել McDonalds արագ սննդի խոշոր ցանցի հետ։

Նշվում է, որ գործարքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, քանի որ կողմերը դեռ չեն կարգավորել իրավական բոլոր հարցերը. բանակցությունները շարունակվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print