Երևանի բնակիչները «Տելեգրամի» միջոցով թմրանյութ են իրացրել Լոռու մարզում

Ձեռնարկված օպերատիվ միջոցռումների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են Ստեփանավան քաղաքի «Ձորագետի կիրճ» կոչվող տեղանքում և տեղափոխվել ոստիկանության բաժին։

2024թ․ փետրվարի 29-ին Ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երկու երիտասարդ կապույտ գույնի «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրամիջոցներ և բջջային հեռախոսով նկարել են տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու համար։

Ձեռնարկված օպերատիվ միջոցռումների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են Ստեփանավան քաղաքի «Ձորագետի կիրճ» կոչվող տեղանքում և տեղափոխվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 29 և 37 տարեկան բնակիչներ են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նշված տղամարդիկ առերևույթ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

Նախաքննության շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքնում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հավելվածում գրանցված համապատասխան կայքէջի օգտատիրոջ կողմից նախօրոք ուղարկված Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող տեղակայման վայրից, 2024թ․ փետրվարի 24-ից 25-ին, քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդահնուր 19,42 գրամ քաշով 34 առանձին սև և սպիտակ փաթեթներում փաթեթավորված «Մարի­խուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք փետրվարի 29-ին ավտոմեքենայով տեղա­փոխել են Լոռու մարզ։ Հետագայում վարձատրություն ստանալու նպատակով առանձնացված փաթեթները նրանք տեղադրել են Ալավերդի, Ստեփանավան քաղաքների տարբեր վայրերում, որոնք հայտնաբերվել և վերցվել են համապատասխան քննչական գործողության արդյունքում։

Դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել նաև «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր շուրջ 498.11 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով 385 փաթեթ, ինչպես նաև ապակյա սրվակներով հեղուկներ, մետաղյա տարաներ, որոնց մեջ առկա են եղել կաս­կածելի փոշենման զանգվածներ։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնավերված զանգ­ված­ների պարու­նակությունը պարզելու նպատակով նշանակվել են համապա­տաս­խան փոր­ձաքննութ­յուններ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում իրացման նպա­տակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։  

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print