Ավանդաբար հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչի տոնը։ Հայաստանում ուսուցիչների թիվը տարեցտարի նվազում է, ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիներ են փնտրվում։ Քաղաքացիների և մասնագետների շրջանակում անցկացված հարցումները փաստում են՝ դպրոցում աշխատելու ձգտում չկա հիմնականում ցածր աշխատավարձի պատճառով։
