Ադրբեջանը շուրջ 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

Գումարի մեջ մտնում է նաև վերականգնման և վերակառուցման համար նախատեսված օգնությունը

Ադրբեջանն ավելի քան 57 մլն մանաթի` մոտ 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։

«Այդ գումարի մեջ մտնում է նաև վերականգնման և վերակառուցման համար նախատեսված օգնությունը»,- ասվում է Ադրբեջանի կառավարության 2023 թվականի գործունեության մասին զեկույցում։

Նշվում է նաև, որ 2023 թվականին Ադրբեջանը մոտ 60 մլն դոլար է հատկացրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած տարածքներում վերականգնման և վերակառուցման աշխատանքների իրականացման համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print