Ֆեյսբուքում խափանումներ են. փորձագետ

Խնդիրը համատարած բնույթ է կրում։

Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ են, դեռ հայտնի չէ՝ ինչից։ Այդ մասին տելեգրամ-ալիքում հայտնում է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սոցիալական կայքը բոլորին դուրս է նետում իրենց օգտահաշիվներից։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, սա ձեզանից կախված չէ, ինչ-որ փոփոխություններ են ներսում։ Նման դեպք էլի է տեղի ունեցել»,- հայտնում է փորձագետը։

Նշենք՝ META-ից դեռ չեն մեկնաբանել խնդիրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print