Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը նպատակ ունի ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շահագրգռված ենք մեր ընդհանուր տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»,- նշել է նա:
Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը նպատակ ունի ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ։
«Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը շարունակում է մնալ հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է ՌԴ վարչապետը։
Նա հավելել է, որ փոխգործակցության զգալի ներուժ է նշվում էներգետիկայի, արդյունաբերության, նավաշինության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։