Այս մասին երեքշաբթի հաղորդագրություն է հրապարակել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ևս մեկ տարով երկարաձգել Վենեսուելայի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները։ Այս մասին երեքշաբթի հաղորդագրություն է հրապարակել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում նշվում է, որ իրավիճակը Վենեսուելայում, որն իբր ստիպել է Վաշինգտոնին 2015 թվականին Կարակասի դեմ տարբեր սահմանափակող միջոցներ ձեռնարկել, «շարունակում է անսովոր և ծայրահեղ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»։
«Արդյունքում ես մեկ տարով երկարացնում եմ ազգային արտակարգ դրությունը, որը հաստատվել է 13692 գործադիր հրամանի համաձայն», – ասել է Բայդենը։