Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 1100-ը։ Այս մասին տեղեկացնում է SputnikArmenia-ն՝ հղում անելով իրանական IRIB հեռուստաընկերությանը։
Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է տուժածների թիվն ավելանա։ Խոյ քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկրաշարժի ժամանակ տնից փախչելու հետևանքով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իրանում 1 օրվա ընթացքում 2 անգամ 7-8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, կոտայքի մարզերում, մայրաքաղաք Երևանում և ԱՀ Ստեփանակերտ քաղաքում։