Մարտի 7-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը։
Մարտի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
Մարտի 7-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում այլ մանրամասներ նշված չեն: