Եվ ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել պաշտոնական ուղիներով։
Հայաստանը որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ, պաշտոնական ուղիներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Որքան մենք հասկանում ենք, այդ հարցում որոշումներ չեն եղել: Եվ ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել պաշտոնական ուղիներով», – ասել է Պեսկովը:
Փետրվարի 27-ին Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։