Հայաստանը «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին տեղյակ պահել է ՌԴ-ին պաշտոնական նամակով. ԱԽ քարտուղար

Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները:


Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցին և դրա մասով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի արձագանքին:

Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները:

«Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print