Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 09:00-ի սահմաններում 32-ամյա Զորիկ Ղ.-ն իր վարած «Nissan»-ով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Կարին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր Մ. Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Shamshyan.com-ի տվյալներով՝ վիրավորներն ամուսիններ են: