Հայաստանում 12-ամսյա գնանկումը կազմել է 1․7%

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.3%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում:

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024թ. փետրվարը 2023թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.7%:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.3%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 4.1% գնանկում:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գնանկումը կազմել է 8.8%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.4%։

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.6%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.7% գնանկում:

Շաքարի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.1% գնանկում, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.1% գնաճ:

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ մսի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.9% գնանկում։

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 7.1%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.7%։

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ գնանկումը կազմել է 18.9%, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ 0.4%։

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.0 %-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print