Սենեգալում ցրել են կառավարությունը

«Կառավարության ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա պետք է անցկացնի նախագահական ընտրությունների քարոզարշավ»

Սենեգալի նախագահ Մակի Սալեն ցրել է երկրի կառավարությունը, իսկ նոր վարչապետ է նշանակվել Սիդիկի Կաբան, ով նախկինում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Seneweb սենեգալյան լրատվական պորտալը՝ հղում անելով աֆրիկյան երկրի նախագահի վարչակազմի հայտարարությանը։

«Կառավարության ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա պետք է անցկացնի նախագահական ընտրությունների քարոզարշավ»,- ասվում է հաղորդագրությունում։Արդեն նախկին վարչապետ Ամադու Բան իշխող կուսակցության թեկնածու է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print