«Արդեն 40 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել». Անահիտ Ավանեսյան

Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Ավանեսյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով էլեկտորնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է։

«Մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր բողոքներն ու խնդիրները։ Եթե կան խնդիրներ՝ լուծումներ են տրվում։ Այս օրերին արդեն 40 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ այս բարեփոխումները նպաստում են քաղաքացիների առողջության պահպանմանը և համակարգի թափանցիկությանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print