Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող սիրիական բանակին պատկանող երկու օբյեկտներին այն բանից հետո, երբ Սիրիայից երկու հրթիռ է արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ:
Տեղական «Daraa 24» լրատվական կայքի փոխանցմամբ՝ իսրայելական հարվածները թիրախավորել են Ջասիմի մերձակայքը՝ իսրայելա-սիրիական սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա։