Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մարտի 7-ին, ժամը 13:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել մոտակա ջրատարում։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:
Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին, նկատել են ցեխակույտում արգելափակված «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատար (վարորդ՝ Ն. Մ.) և դուրս բերել արգելափակումից։