Մենք պահպանել ենք կայունությունը, խաղաղությունը և տնտեսական զարգացումը։
Վրաստանը դեռևս կանգնած է ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու վտանգի առաջ, ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար։
Մենք պահպանել ենք կայունությունը, խաղաղությունը և տնտեսական զարգացումը։
Սակայն այն ռիսկերը, որոնք կային նախորդ և անցյալ տարիներին երկրի անվտանգության և պատերազմին ներգրավվելու հետ կապված՝ կապված «երկրորդ ճակատի» բացման հետ, չեն վերացել», լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին: