«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ», – այս մասին Ադրբեջան կատարած իր պետական այցի նախօրեին APA-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նշել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը: «Բացի դրանից’ ուզում եմ նշել, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», – նշել է Ղազախստանի նախագահը։
Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
Home - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ - Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ