2023 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից:
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա փետրվար ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստան այցելել է 127 հազար 241 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 130 հազար 588-ի համեմատ։
2023 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):



