Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Արսեն Բաբայանին։ Այս մասին տեղեկացնում եմ մարզպետի աշխատակազմից։
«Պարոն Բաբայանը ծնունդով կապանցի է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ, մինչ այժմ աշխատում էր «էրեբունի» ԲԿ-ում», – ասված է հաղորդագրությունում։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրենի նախկին պաշտոնակատար Արմեն Թադևոսյանին ու նորանշանակ պաշտոնակատարին հաջողություններ մաղթեց։
Նշենք, որ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ, այն կկայանա 2024թ․ ապրիլի 26-ին։