Հրդեհի հետևանքով ջերմահարվել է հարակից կայանված ավտոմեքենայի լուսարձակը՝ մասամբ։
Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 34/1 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՓԾ Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով ջերմահարվել է հարակից կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը՝ մասամբ։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։