Արևմուտքը ձգտում է Հայաստանը վերածել գործիքի՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականությունում․ ՌԴ ԱԳՆ

Գերատեսչությունից  նշել են նաև, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա։

ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու» հարցում

«Մեզ այլևս չի զարմացնում այն ​​փաստը, որ Լոնդոնը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը։ Բայց Հիփիի անկեղծ խոստովանությունը նաև ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականության գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունից  նշել են նաև, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print