Գերատեսչությունից նշել են նաև, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա։
ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու» հարցում
«Մեզ այլևս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը։ Բայց Հիփիի անկեղծ խոստովանությունը նաև ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականության գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունից նշել են նաև, որ տեղի ունեցածը Հայաստանի ղեկավարության համար պետք է որ մտորումների առիթ հանդիսանա։