Սուպերքարի համար ցանկանում են ստանալ 1,275,000 դոլար։
Հատուկ դեկորով Porsche Carrera GT սուպերքարի հազվագյուտ մոդելը վաճառքի է հանվել, գրում է Motor-ը։
Hemmings առցանց հարթակում վաճառքի է հանվել Porsche Carrera GT սուպերքարը, որը կոլեկցիոներների շրջանում ամենահազվագյուտ և ամենացանկալի ժամանակակից մեքենաներից է։
2005 թվականի մեքենան ներկված է արտաքինից արծաթագույն գույնով, իսկ ներսը զարդարված է սև կաշվով։
Մեքենան լայնածավալ տեխնիկական սպասարկում է անցել, որը սեփականատիրոջը արժեցել է 80,000 դոլար, ինչը թույլ է տվել մեքենան վերադարձնել իր «գործարանային» վիճակին:
Սուպերքարի վազքը բավականին տպավորիչ է՝ ավելի քան 26 հազար կիլոմետր։
Սուպերքարի համար ցանկանում են ստանալ 1,275,000 դոլար։
2003-ից 2007 թվականներին Porsche-ն արտադրել է 1270 Carrera GT սուպերքար, որոնց ճնշող մեծամասնությունը արծաթագույն կամ սև է: