Առաջնությանը կարող են մասնակցել ինչպես հիմնարկ–ձեռնարկությունների, այնպես էլ քաղաքի տարբեր թաղամասերում ձևավորված թիմերը։
Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ մարտի 20–ից 26-ը, Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի 2024 թվականի Կապան քաղաքի բասկետբոլի առաջնություն։ Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
Առաջնությանը կարող են մասնակցել ինչպես հիմնարկ–ձեռնարկությունների, այնպես էլ քաղաքի տարբեր թաղամասերում ձևավորված թիմերը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 19-ն է։
Ցանկացողները կարող են ներկայանալ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժին կամ զանգահարել՝ 094-22-11-55 հեռախոսահամարին։