Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարտի 14-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Մեղրի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում, հանդիպումներ կունենա բնակիչների, համայնքային ու տեղական այլ կառույցների ներկայացուցիչների հետ․
«Համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Մեղրու համայնքապետարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։