Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը․
«Այսօր Պրահայում հանդիպեցի Ալիևին՝ Փաշինյանի հետ Նյու Յորքում հանդիպումից հետո։ Կեսօրին Էմանուել Մակրոնի հետ միասին մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը»,-նշել է Շառլ Միշելը։
Met today with @azpresident in Prague after meeting with @NikolPashinyan in New York.
— Charles Michel (@CharlesMichel) October 6, 2022
This afternoon together with @EmmanuelMacron we’ll meet again with 🇦🇿 President and 🇦🇲 Prime Minister on relations between Armenia and Azerbaijan & on advancing sustainable peace in the region. pic.twitter.com/USWeshrPm0