Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին խոսք չի եղել. վարչապետ

«Եւ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանին անկլավային 4 գյուղերի վերադարձի հարցին։ Նա նշեց, թե երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին․ «Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել․ ընդ որում, ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ պետք է ելնել դե յուրե առկա իրողություններից։ Փաշինյանը նաև խոսեց սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մասին՝ շեշտելով, որ այս հարցում չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշից. «Եւ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից»։

Վարչապետը նշեց, որ կայցելի Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար. «Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք։ Բայց ես կարծում եմ՝ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print