Վարչապետը շեշտել է, որ ՀՀ-ն ակնկալում և պահանջում է, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ ՀՀ հարաբերություններին․
«Պետք չէ քաղաքական որոշումն ու դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը փաստացի սառեցրել ենք։ Ի՞նչ է դա նշանակում․ նշանակում է, որ մենք նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Դա դե յուրե որոշո՞ւմ է, թե՞ որոշում չէ։ Հարց չի ծագո՞ւմ՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, ինչո՞ւ չի օգտագործում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու քվոտան, ինչո՞ւ կարծիք չի հայտնում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։
Բայց ինչքանո՞վ է մեր դիրքորոշումը ՀԱՊԿ նկատմամբ ազնիվ, ինչքանո՞վ է արդար և բարոյապես ճիշտ։ Այդ հարցին պատասխանելու համար մեր ասելիքը չի փոխվել»,- ասել է նա։
Վարչապետը շեշտել է, որ ՀՀ-ն ակնկալում և պահանջում է, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։