Կրեմլի խոսնակը հավելել է. «Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, այդ կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապ է հաստատվել գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։
Կրեմլի խոսնակը հավելել է. «Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։