Ես կոնկրետ ասել եմ` ինչից եմ իրենցից դժգոհ և ուղիղ իր հետ վերջին ժամանակները չեմ աշխատել։
Ես դժգոհ եմ եղել Էդմոն Մարուքյանի աշխատանքից, այդ պատճառով է նա ազատվել աշխատանքից։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կոնկրետ ասել եմ` ինչից եմ իրենցից դժգոհ և ուղիղ իր հետ վերջին ժամանակները չեմ աշխատել։ Մեր վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասաց, որ դուք մի հայտարարություն եք արել, ես խնդրահարույց եմ համարում դա։ Ես հերքեցի, խնդրեցի վիդեոյով ուղարկել ինձ հղումը, հղում չստացա, այլ ստացա ինչ-որ մի տեքստ»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետը պատմեց, որ ինքը Մարուքյանին երկար ժամանակ հանձնարարական չի տվել, աշխատել է միջնորդավորված․ «Իրականում նա դրա պատճառով է հրաժարական տվել։ Կոնկրետ պատճառների մասին ես իրեն ասել եմ»։