Վրաստանի վարչապետն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Իրակլի Կոբախիձեն քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Վրաստանի վարչապետը դեսպանների հետ խոսել է նաև ռազմավարական գործընկերության, երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորության մասին։