Կասեցում դեղագործական ընկերությունում

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Մասիս համայնքում դեղագործությամբ զբաղվող «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզել են, որ ընկերությունն առանց մթնոլորտային օդ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության իրականացնում է գազի այրում: 

Ըստ հաղորդագրության՝ տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը: 

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print