Ճապոնական հրթիռը պայթել է արձակումից հետո

Հրթիռի բեկորներն ընկել են արձակման վայրի մոտակայքում գտնվող լեռներում։

Ճապոնական առաջին մասնավոր արբանյակ կրող հրթիռի արձակումը, որն իրականացրել է Space One ընկերությունը, անհաջողությամբ է ավարտվել: Հրթիռը պայթել է արձակումից մի քանի վայրկյան անց։

Հրթիռի բեկորներն ընկել են արձակման վայրի մոտակայքում գտնվող լեռներում։ Ինչպես երևում է կադրերում, ընկնելու վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել, բարձրանում է ծխի թանձր սյուն։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print