Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն է:
Այսօր՝ մարտ 13-ին, Սյունիքի մարզում հայտնաբերել են երեկ Երևանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալին:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ հասցեներում են եղել, այդ թվում՝ ոչ միայն Երևանում, նաև մարզերում, ու ի վերջո օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ խմբերով մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ էլ օպերացիան հաջողությամբ է ավարտվել և սպանության կասկածանքով ձերբակալել են կասկածյալին, ով այս պահին տեղափոխվում է Երևան: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն է: