Նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը: Արդարադատության նախարարությունը ներկայացնում է փետրվարի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:
Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների օդափոխման խողովակներից, սանհանգույցների պատերի խոռոչներից, կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական իրերի, հագուստների, անկողնային պարագաների, սնունդի միջից և այլ տարբեր թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 19,8 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող զանգվածներ, 115 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 122 պարագաներ, 4 wi-fi սարք, 9 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: