Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը․
«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները: Ադրբեջանը կրկին դրական արձագանք չի տվել:
Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության ու օրենսդրության լիակատար պահպանմամբ։
In Prague I reconfirmed again our proposal on unblocking of all regional communications. @Azerbaijan again did not respond positively. I reiterate, @Armenia is ready for unblocking of all regional communications with full respect of our sovereignty and legislation.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 7, 2022