Քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել

Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով։

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,-հայտնել է Օհանջանյանը։

Նշենք, որ դեպքի վերաբերյալ Armlur․am-ը գրել էր, որ ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print