Թշնամին կրակում է Կուտականի ուղղությամբ

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին Կուտականի դիրքերի ուղղությամբ իրավիճակը կայուն է, փոխհրաձգություն չկա։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Զոհեր, վիրավորներ չկան։ Այս պահին փոխհրաձգություն չկա»․SputnikArmenia-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ թշնամին այսօր 9:00-10։00 ընկած ժամանակահատվածում շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print