Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, հարևանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։
«Պատահական չէ, որ Բրյուսել կատարած այցերից հետո հանդիպումներ կանցկացվեն հարևան երկրներում։ Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։
Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, համապատասխանաբար, ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»,- ասել է Կոբախիձեն։