Հայաստան-Թուրքիա պաշտոնական հանդիպում․ուղիղ շփում 10 տարի անց

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի Պրահա կատարած պաշտոնական այցի օրակարգում էր նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

«Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,-նշվում է Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print