9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ։
2023-2024 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ամբողջությամբ փորձարկվել և ներդրվել է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում։
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ՝
- ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով) թեստավորման եղանակով,
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 07-Լ հրամանի Հավելված 1-ում սահմանված կարգով՝ նախագծային աշխատանքի միջոցով:
Նախագծային աշխատանքի իրականացման գործընթացի համար հիմք են հանդիսանում`
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 07-Լ հրամանը (https://escs.am/am/news/21101),
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 08-Լ հրամանը (https://escs.am/am/news/21111 ):