Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Հանդիպման բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.
«Մեր համագործակցությունը մեծ դեր է խաղում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման առումով։ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան վստահելի գործընկերներ են. Տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած պատմական փոփոխությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքն են»։
Բայրամովը նշել է, որ «տարածաշրջանում նոր իրողությունը նոր հեռանկարներ է խոստանում առկա ներուժն օգտագործելու առումով»։