Այսինքն՝ այսօր փաստացի պայքար է ընթանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև Հարավային Կովկասում առաջնորդության համար։
Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու հրավիրելով, փաստացի սկսել է ստեղծել այնպիսի միություն, որն ամենևին դուր չի գալիս Ֆրանսիային, որը ցանկանում է այս տարածաշրջանը պահել իր վերահսկողության տակ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այստեղից էլ Ֆրանսիայի «կողմնակալությունը» ադրբեջանական ամեն ինչի, նույնիսկ արվեստի հուշարձանների նկատմամբ», – ասել է նա։
«Այսինքն՝ այսօր փաստացի պայքար է ընթանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև Հարավային Կովկասում առաջնորդության համար, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն ճշմարտությունը, որը դարձել է աքսիոմա, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր երկիրը վերածվել է համաշխարհային աշխարհաքաղաքականության քաղաքական սուբյեկտի», – ասել է Ալիևը։