Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ. Արարատ Միրզոյան

Ես ձեզ վստահեցնում եմ ու պաշտոնապես հայտարարում՝ Հայաստանը որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ ու պաշտոնապես հայտարարում՝ Հայաստանը որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ և իր հարաբերությունները չի կառուցում։ Եթե նկատի ունեք ՌԴ-ն և մեր հարաբերությունների խորացումն Արևմուտքի հետ, կարող եմ շատ ուղիղ ասել՝ Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ, և նպատակ չունի այդ հարաբերություններն ի չիք դարձնել, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործվել։ Նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է»,- ասել է Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։

Նա անդրադարձել է նաև հարևանների հետ հարաբերություններին. «Մեր տեսլականը հետևյալն է՝ հարաբերությունների լիարժեք կարգավորում Թուրքիայի հետ, հարաբերությունների կարգավորում, խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ, և կրկին՝ ոչ մեկի դեմ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print