Ձերբակալվել են 58 և 66 տարեկան երկու քաղաքացի։
Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկի երկու ընտրատեղամասերում «կանաչ հեղուկ» են լցրել քվեատուփերի մեջ, հաղորդում է մարզային ընտրական հանձնաժողովը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուփերը փակվել են, դրանք մինչև օրվա վերջ կմնան տեսախցիկների հսկողության տակ։ Երեկոյան, երբ ընտրատեղամասերը փակվեն, քվեաթերթիկները կտեղադրվեն անվտանգ տոպրակի մեջ։ Մարտի 17-ի երեկոյան քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովը կորոշի, թե արդյոք դրանք վավեր են։
Ոստիկանությունից մեկնաբանել են կատարվածը և հայտնել, որ ձերբակալվել են 58 և 66 տարեկան երկու տեղի բնակիչներ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժին՝ հետաքննության համար։