Նշենք, որ նա մարտի 17-19-ը տարածաշրջանային այց է կատարելու։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի նաև Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Նշենք, որ նա մարտի 17-19-ը տարածաշրջանային այց է կատարելու ու լինելու է նաև Ադրբեջանում ու Վրաստանում։
Ստոլտենբերգը Հայաստանում կլինի մարտի 19-ին ու կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա Ադրբեջան կմեկնի մարտի 17-ին և կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Վրաստան կայցելի մարտի 18-ին և կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Կոբախիձեին։