Նույն ժամանակատվածում, մեկ այլ անօդաչու թռչող սարք հարձակվել է Նովոկուբիշևի նավթավերամշակման գործարանի վրա:
Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի շրջանում գտնվող նավթավերամշակման երկու տարբեր գործարանների:
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին։ Առաջին դրոնը գրոհել է Սիզրանի նավթավերամշակման գործարանի տարածքը: Այնտեղ հրդեհ է բռնկվել, որի մակերեսը կազմել է 500 քառակուսի մետր:
Նույն ժամանակատվածում, մեկ այլ անօդաչու թռչող սարք հարձակվել է Նովոկուբիշևի նավթավերամշակման գործարանի վրա: Այնտեղ նույնպես հրդեհ է բռնկվել, որը կես ժամ անց մարվել է։