Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ։
Ջո Բայդենը վերահաստատել է գործակցությունը շարունակելու և խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը:
«Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգային մարտահրավերները, խթանելու տարածաշրջանում խաղաղությունը: Տնտեսական գործակցության նոր հնարավորություններ կբացահայտենք»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։